Ալեքսանդր Լուկաշենկոն պաշտոնապես հայտարարվել է նախագահական ընտրությունների հաղթող

2 րոպեի ընթերցում

ՄԻՆՍԿ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պաշտոնապես Ալեքսանդր Լուկաշենկոյին հայտարարել է երկրի նախագահի՝ մարտի 19-ին կայացած ընտրությունների հաղթող: Բելառուսի ԿԸՀ-ն հրապարակել է նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները: Պետության գործող ղեկավարի օգտին քվեարկել է ընտրողների 83 տոկոսը, ընդդիմության միասնական թեկնածու Ալեքսանդր Միլինկեւիչի օգտին՝ 6,1 տոկոսը, Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Սերգեյ Գայդուկեւիչի օգտին՝ 3,5 տոկոսը, իսկ բելառուս սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Ալեքսանդր Կոզուլինի օգտին՝ 2,2 տոկոսը: Նախագահական ընտրություններին մասնակցությունը կազմել է 92,9 տոկոս: Նախագահի պաշտոնակալման արարողությունը կկայանա մարտի 31-ին: Մինչդեռ Մինսկի Օկտյաբրսկայա հրապարակում շարունակվում է ընդդիմության կողմնակիցների հանրահավաքը, որն արտոնված չէ իշխանությունների կողմից: Դրա մասնակիցները բողոքում են կիրակի օրը կայացած նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների դեմ, դրանք համարում են կեղծված եւ պահանջում են անցկացնել կրկնական ընտրություններ: Նրանք այսօր ստորագրահավաք են սկսել Բելառուսի նախագահի նոր ընտրություններ անցկացնելու պահանջով: Յուրաքանչյուրը կարող է ստորագրել «Բելառուսի նախագահի 2006 թվականի ընտրությունները համարում եմ կեղծված: Պահանջում եմ անցկացնել վերընտրություններ Բելառուսի Հանրապետության ընտրական օրենսգրքին համապատասխանե դիմումի տակ:

Հայերեն

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները