Գերմանիայում կոչ են արել Հունգարիայի հետ ԵՄ սահմաններին հսկողություն սահմանել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի Բրանդենբուրգ երկրամասի ներքին գործերի նախարար Միխայել Շտյուբգենը հանդես է եկել Եվրամիության բոլոր սահմաններին Հունգարիայի հետ վերահսկողություն սահմանելու օգտին՝ ռուսներին և բելառուսներին երկարաժամկետ վիզաների պարզեցված ծրագրում ընդգրկելու Բուդապեշտի որոշման պատճառով:

«Արմենպրես»- ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, Միխայել Շտյուբգենն այս մասին ասել է Bild am Sonntag թերթին:

«Եվրոպական պայմանագրերը թույլ են տալիս սահմանային հսկողություն իրականացնել բացառիկ իրավիճակներում: Ինչպես մենք անում ենք Լեհաստանի և Չեխիայի հետ, նույնը պետք է անեն այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ավստրիան, Խորվաթիան, Սլովակիան և Ռումինիան: Անընդունելի է, որ ԵՄ պետությունը թույլ տա ռուսներին երկիր մուտք գործել»,- հայտարարել է նա:

 Ինչպես նշում է հրատարակությունը, սա Գերմանիայում առաջին քաղաքական գործիչն է, ով կոչ է անում Հունգարիայի հետ սահմանային հսկողություն մտցնել։

Ինչպես նշում է աղբյուրը՝ իր հերթին Եվրոպական ժողովրդական կուսակցության ղեկավար Մանֆրեդ Վեբերը Եվրոպայի խորհրդի ղեկավար Շառլ Միշելին ուղղված նամակում կոչ է արել կոշտ միջոցներ ձեռնարկել Հունգարիայի դեմ։

Նրա պնդմամբ՝ Ռուսաստանից ԵՄ առանց ստուգման մուտքի թույլտվությունը լրջորեն վտանգում է Եվրոպայի անվտանգությունը: 

«Կառավարությունների ղեկավարները հաջորդ գագաթնաժողովում պետք է հստակեցնեն այս հարցը, հետևանքներ պետք է լինեն»,- ընդգծել է Վեբերը։

 

 

Հայերեն

Պաշտոնական այցով ՀՀ-ում գտնվող Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի դիմավորման արարողությունը

Թումանյանական «Շունն ու կատուն»՝ Երևանի օպերային թատրոնում. խաղացանկը կհամալրվի նոր մանկական ներկայացմամբ

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը