Եվրոպա

ԵՄ ղեկավարները հաստատել են Թրամփի հետ աշխատելու մտադրությունը. Միշել

2 րոպեի ընթերցում

ԵՄ ղեկավարները հաստատել են Թրամփի հետ աշխատելու մտադրությունը. Միշել

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵՄ ղեկավարները Հունգարիայում ընթացող գագաթնաժողովում հաստատել են ԱՄՆ նոր վարչակազմի հետ աշխատելու մտադրությունը, այդ թվում՝ Ուկրաինային օգնություն տրամադրելու հարցում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը Եվրամիության ոչ պաշտոնական գագաթնաժողովի լիագումար նիստի մեկնարկից առաջ։

«ԵՄ բոլոր ղեկավարները ցանկանում են ամրապնդել հարաբերություններն ԱՄՆ-ի հետ: Մենք երեկ շատ լավ քննարկում ունեցանք այս հարցի շուրջ, բոլոր հարցերի շուրջ, այդ թվում՝ անվտանգության և պաշտպանության։ Ես երեկ ուղերձ փոխանցեցի Դոնալդ Թրամփին, որ մենք ցանկանում ենք աշխատել իր հետ, այդ թվում՝ Ուկրաինայի հարցում։ Մենք պետք է ուժեղացնենք Ուկրաինան, պետք է աջակցենք Ուկրաինային։ Եթե մենք չաջակցենք Ուկրաինային, ապա դա վատ ազդանշան կուղարկի (ՌԴ նախագահ) Պուտինին և աշխարհի մի քանի այլ ավտորիտար վարչակարգերի», - Միշելի խոսքերն է փոխանցում «Ուկրինֆորմ» գործակալությունը։

Շառլ միշելը հավելել է, որ նոյեմբերի 8-ին ԵՄ ղեկավարները կքննարկեն ԵՄ տնտեսության մրցունակության բարձրացման հարցերը, ԵՄ միասնական շուկային աջակցության, եվրոպական տնտեսության նորարարական զարգացման երկարաժամկետ ռազմավարությունը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում