Քաղաքականություն

Շառլ Միշելը ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի համաձայնությունը Ալմա-Աթայի հռչակագրի հիմքով սահմանազատում սկսելու վերաբերյալ

1 րոպեի ընթերցում

Շառլ Միշելը ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի համաձայնությունը Ալմա-Աթայի հռչակագրի հիմքով սահմանազատում սկսելու վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ընդունված համաձայնույթյունը 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիմքով սահմանազատում սկսելու վերաբերյալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Եվրոպական խորհրհի նախագահն այդ մասին գրել է X-ի իր միկրոբլոգում։

«Ջերմորեն ողջունում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև կայացած համաձայնությունը երկու երկրների միջև սահմանների սահմանազատման համար Ալմա-Աթայի հռչակագիրը հիմք ընդունելու վերաբերյալ։ Սահմանների սահմանազատումը, որը հիմնված է յուրաքանչյուր երկրի տարածքային ամբողջականության միանշանակ ճանաչման վրա, եղել է նաև Բրյուսելում քննարկումների առանցքային տարրը և կծառայի որպես կարևոր քայլ՝ հարաբերությունների կարգավորման և ողջ տարածաշրջանի խաղաղության հաստատման ուղղությամբ»,- գրել է Միշելը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում