Ադրբեջան

Եվրախորհրդի նախագահն Ալիևի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացը

1 րոպեի ընթերցում

Եվրախորհրդի նախագահն Ալիևի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացը

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը վերահաստատել է ԵՄ պատրաստակամությունը՝ աջակցելու բոլոր ջանքերին հանուն կայուն, խաղաղ և բարգավաճ Կովկասի:

«Արմենպրես»-ի  հաղորդմամբ՝ այս մասին Շառլ Միշելը գրառում է կատարել X-միկրոբլոգում՝ հայտնելով, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը:

Նա նշել է, որ անցյալ շաբաթ Բուդապեշտում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ մտքերի փոխանակումից հետո նույնպես քննարկվել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում առկա իրավիճակը:

«ԵՄ-ն պատրաստ է աջակցել կայուն, խաղաղ և բարգավաճ Կովկասի բոլոր ջանքերին»,- գրել է Միշելը։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում