Մակրոնը դեմ է ժողովրդավարական և ծայրահեղական ուժերի դաշինքին

2 րոպեի ընթերցում

French President Emmanuel Macron speaks during a press conference about the priorities of his Renaissance party and its allies ahead of the early legislative elections in Paris, France, June 12, 2024. REUTERS/Stephane Mahe

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դեմ է, որպեսզի առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններում իր գլխավորած «Վերածնունդ» կուսակցությունը դաշինքներ ձևավորի աջ և ձախ ուղղվածության քաղաքական ուժերի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է Интерфакс-ը:

Էմանուել Մակրոնը ժողովրդավարների համար անբնական է համարում ծայրահեղ հայացքներ ունեցող քաղաքական ուժերի հետ դաշնակցելը: «Դիմակները հանված են, արժեքների կռիվը ծավալվում է բոլորի ներկայությամբ»,- հայտարարել է նա:

Մակրոնը նաև խստորեն դատապարտել է աջ կենտրոնամետ «Հանրապետականներ» ​​կուսակցության նախագահ Էրիկ Սյոտիի կողմնակիցների դաշինքը ազգայնական «Ազգային միավորում» կուսակցության հետ և հակակառավարական «ժողովրդական ճակատ» ստեղծելու ձեռնարկը: Նա հիշեցրել է կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ այդ երկու ուժերի միջև առկա անհաղթահարելի տարաձայնությունների մասին:

Ֆրանսիայի նախագահը դատապարտել է «ծայրահեղ ձախերին»՝ հակասեմիթական հայացքների և հակապարլամենտարիզմի համար:

Մակրոնի կուսակցությունը հունիսի 9-ին պարտվել է Եվրախորհրդարանի ընտրություններում, ինչից հետո նա հայտարարել է Ազգային ժողովն արձակելու և  արտահերթ ընտրություններ նշանակելու մասին:

Հայերեն Русский

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ