ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դեմ է, որպեսզի առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններում իր գլխավորած «Վերածնունդ» կուսակցությունը դաշինքներ ձևավորի աջ և ձախ ուղղվածության քաղաքական ուժերի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է Интерфакс-ը:
Էմանուել Մակրոնը ժողովրդավարների համար անբնական է համարում ծայրահեղ հայացքներ ունեցող քաղաքական ուժերի հետ դաշնակցելը: «Դիմակները հանված են, արժեքների կռիվը ծավալվում է բոլորի ներկայությամբ»,- հայտարարել է նա:
Մակրոնը նաև խստորեն դատապարտել է աջ կենտրոնամետ «Հանրապետականներ» կուսակցության նախագահ Էրիկ Սյոտիի կողմնակիցների դաշինքը ազգայնական «Ազգային միավորում» կուսակցության հետ և հակակառավարական «ժողովրդական ճակատ» ստեղծելու ձեռնարկը: Նա հիշեցրել է կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ այդ երկու ուժերի միջև առկա անհաղթահարելի տարաձայնությունների մասին:
Ֆրանսիայի նախագահը դատապարտել է «ծայրահեղ ձախերին»՝ հակասեմիթական հայացքների և հակապարլամենտարիզմի համար:
Մակրոնի կուսակցությունը հունիսի 9-ին պարտվել է Եվրախորհրդարանի ընտրություններում, ինչից հետո նա հայտարարել է Ազգային ժողովն արձակելու և արտահերթ ընտրություններ նշանակելու մասին: