ՌԴ-ն վավերացրել է ԱՊՀ երկրների հետ ծառայությունների ազատ առևտրի և ներդրումների վերաբերյալ համաձայնագիրը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ստորագրել է օրենք, որը վավերացնում է ԱՊՀ երկրների հետ ծառայությունների ազատ առևտրի և ներդրումների հիմնման, գործունեության ու իրականացման վերաբերյալ 2023 թ. հունիսին կնքված միջկառավարական համաձայնագիրը: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս»  գործակալությունից:

Համաձայնագիրը կնքվել է 2023 թ. հունիսի 8-ին Սոչի քաղաքում ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների կողմից։ Օրենքն ընդունվել է Պետդումայի կողմից 2024 թ. մայիսի 28-ին և Դաշնային խորհրդի կողմից հաստատվել է հունիսի 5-ին։

«Համաձայնագրով նախատեսվում է ԱՊՀ-ում ծառայությունների ազատ առևտրի գոտու ստեղծում և ներդրումների իրականացում, տնտեսական հարաբերությունների մասնակիցների իրավահավասարության և խտրականության բացառման սկզբունքի ամրապնդում՝ անկախ քաղաքացիությունից, գրանցման վայրից և սեփականության ձևից», - համաձայնագրի էությունը պարզաբանել է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը։

Մայիսի 24-ին Աշխաբադում ելույթ ունենալով ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի ընդլայնված կազմով նիստում, ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հայտարարել է, որ այս համաձայնագիրը հունիսի 5-ին ուժի մեջ կմտնի Բելառուսի, Ղրղզստանի և Տաջիկստանի համար։ Նա հույս էր հայտնել, որ մյուս երկրներն առաջիկայում կավարտեն անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը։

Ըստ ՌԴ վարչապետի՝ համաձայնագիրը բարենպաստ պայմաններ է ստեղծում ԱՊՀ տարածքում ձեռնարկատիրական գործունեություն վարելու համար և նպաստում բիզնեսի ու սպառողների համար թափանցիկ ու հասկանալի կանոնների ձևավորմանը։

Հայերեն

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ