ՀԱՊԿ-ում անհրաժեշտ են համարում ռազմական ներուժի ամրապնդումը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) սահմաններին ստեղծված իրադրությունը պահանջում է կազմակերպության ռազմական ներուժի ամրապնդում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ճեպազրույցում հայտարարել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովը։

«Աշխարհում զարգացումների դինամիկան, այդ թվում՝ այն տարածաշրջաններում, որոնք սահմանակից են կազմակերպության մեջ մտնող պետություններին, միջազգային հարաբերությունների վերափոխումը և մարտահրավերների ու սպառնալիքների շրջանակի ընդլայնումը թելադրում են հավաքական անվտանգության ապահովման մեխանիզմների կատարելագործման անհրաժեշտություն, կազմակերպության ռազմական ներուժի պլանաչափ ամրապնդում», - նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Սերդյուկովի խոսքով՝ ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի վերաբերյալ որոշումների իրագործման առաջարկությունների նախապատրաստումը հանձնարարված է Միացյալ շտաբին, որը կարևոր կազմակերպչական և համակարգող դեր է խաղում հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների ստեղծման, մշակման, պլանավորման, օգտագործման և նախանշված առաջադրանքների կատարման նախապատրաստման հարցերում:

Ըստ ՀԱՊԿ-ի պաշտոնյայի՝ Միացյալ շտաբը կազմակերպության քարտուղարության, շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների հետ միասին մեծ ուշադրություն է դարձնում հավաքական ուժերի բոլոր բաղադրիչների զարգացմանը։

«Ռազմական անվտանգության սպառնալիքների գլխավոր աղբյուրը շարունակում է մնալ ԱՄՆ-ի և արևմտյան երկրների ապակառուցողական գործունեությունը, որի հետևանքով ոչնչացվում են համաշխարհային անվտանգության ապահովման հիմնական, ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքների վրա հիմնված կանգուն կառույցները», - նշել է Սերդյուկովը։

Դրա հետ մեկտեղ նա ասել է, որ ռազմաքաղաքական իրադրությունը ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում «բնութագրվում է որպես բարդ»։

Հայերեն

Ucom-ը նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ ներկայացնում է «Unity վերադարձ դպրոց» հատուկ առաջարկը

Թրամփն արտակարգ դրություն է հայտարարել ԱՄՆ-ի էներգահամակարգին սպառնացող վտանգի պատճառով

Հերիքնազ Տիգրանյանը նշանակվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ

Մոլդովական փողոցում այրվել է վագոն-տնակ՝ կենցաղային իրերով

Չինաստանը և ԱՄՆ-ն պետք է վերացնեն խոչընդոտները բարձր մակարդակի շփումների համար. Վան Ի

Հայտնի է Գարեգին Բ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով դատական նիստի օրը

Հորմուզի նեղուցում լցանավը վնասվածք է ստացել անհայտ արկի ընկնելու հետևանքով

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կոչ է արել չշտապել կազմակերպությունից Հայաստանի դուրս գալու հետ կապված դատողություններում

Նեպալում և Չինաստանում ջրհեղեղից հետո գրեթե 1500 մարդ անհետ կորած է, կան բազմաթիվ զոհեր

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» և «նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել երկու դատախազի նկատմամբ