Մոլդովական փողոցում այրվել է վագոն-տնակ՝ կենցաղային իրերով
1 րոպեի ընթերցում

ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն օգոստոսի 26-ին ժամը 18։04-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մոլդովական փողոցում այրվում է տնակ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
«Արմենպրես»-ը ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից տեղեկանում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 18։29-ին, մարվել՝ 19։12-ին։
Այրվել է վագոն-տնակ (մոտ 15 քմ)՝ կենցաղային իրերով։