Մերձավոր Արևելք

Հորմուզի նեղուցում լցանավը վնասվածք է ստացել անհայտ արկի ընկնելու հետևանքով

1 րոպեի ընթերցում

Հորմուզի նեղուցում լցանավը վնասվածք է ստացել անհայտ արկի ընկնելու հետևանքով

Մեծ Բրիտանիայի ծովային առևտրային գործառնությունների վարչությունը (UKMTO) հաղորդել է Հորմուզի նեղուցում լցանավի հետ կապված հերթական միջադեպի մասին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Տեղի իշխանությունները հայտնել են, որ լցանավի վրա անհայտ արկ է ընկել, ինչի հետևանքով նավի վրա հրդեհ է բռնկվել, որն արդեն մարվել է», - ասվում է վարչության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։

Անձնակազմի բոլոր անդամները ապահով են։ Իշխանությունները հետաքննություն են անցկացնում։

«Նավերին խորհուրդ է տրվում զգույշ լինել նեղուցով անցնելիս և ցանկացած կասկածելի գործողության մասին հայտնել UKMTO-ին», - հայտարարել են վարչությունում։

Թե կոնկրետ որ երկրի իշխանություններն են հայտնել միջադեպի մասին, հաղորդագրության մեջ չի նշվում։

Իրանը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը փակ է, և ոչ մի նավ չի կարող անցնել այնտեղով՝ առանց Թեհրանի հետ նախապես համաձայնեցնելու։ ԱՄՆ-ն իր հերթին հայտարարել է իրանական նավահանգիստների շրջափակման մասին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում