Իրավունք

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» և «նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել երկու դատախազի նկատմամբ

1 րոպեի ընթերցում

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» և «նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել երկու դատախազի նկատմամբ

Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազությունում և Երևանի կայազորի զինվորական դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց նկատմամբ 2026 թվականի հունիսի 15-ին կարգապահական վարույթներ են հարուցվել։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ դատախազությունը։

Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովը 2026 թվականի օգոստոսի 18-ին կայացած նիստում երկու դատախազի գործողություններում հաստատված է համարել կարգապահական խախտումների փաստերի առկայությունը:

Կարգապահական վարույթի շրջանակում արձանագրվել են դատական նիստերին անհարգելի բացակայություններ, մեկ այլ դեպքով հաստատվել է, որ ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը չի պահպանել դատախազի վարքագծի և աշխատանքային ներքին կարգապահական կանոնները:

Գլխավոր դատախազի՝ 2026 թվականի օգոստոսի 21-ի որոշումներով՝ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ նշանակվել է «նկատողություն» տեսակի կարգապահական տույժ, իսկ Երևանի կայազորի զինվորական դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ՝ «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում