Հայաստան

Իտալիան ՀՀ իրավասու մարմիններին է հանձնել հետախուզվող անձին

1 րոպեի ընթերցում

Իտալիան ՀՀ իրավասու մարմիններին է հանձնել հետախուզվող անձին

Իտալիայի Հանրապետության իրավասու մարմինը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը և հետախուզվող անձը հանձնվել է ՀՀ իրավասու մարմիններին։

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ այդ մասին նշված է ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի կողմից տարածված հաղորդագրության մեջ։

«Հետախուզվող անձ Գ.Ս.-ն հանձնվել է Հայաստանի իրավասու մարմիններին: Գ.Ս.-ն մեղադրվում է խմբի կազմում շահադիտական դրդումներով անձի առևանգման և խմբի կազմում նախնական համաձայնությամբ նրա նկատմամբ ավազակություն կատարելու համար: Գլխավոր դատախազության հանձնարարությամբ՝ Ներքին գործերի նախարարության ոստիկանության աշխատակիցների կողմից ապահովվել է Գ.Ս.-ի տեղափոխումը Երևան»,- նշված է հաղորդագրության մեջ:

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում