Իրավունք

Գեղարքունիքի մարզի Չկալովկա համայնքին կվերադարձվի 3240 քմ մակերեսով 2 հողատարածք

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Չկալովկա համայնքին կվերադարձվի 3240 քմ մակերեսով 2 հողատարածք

Գլխավոր դատախազությունը 2026 թվականի հունիսի 26-ին, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, հայց էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Սևան համայնքի և ֆիզիկական անձի՝ Չկալովկա համայնքի 11-րդ փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 8 հասցեում գտնվող՝ 982 հազար 80  դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 1240 քմ մակերեսով հողամասի և Չկալովկա համայնքի 11-րդ փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 3 հասցեում գտնվող՝ 2 միլիոն 376 հազար դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 3000 քմ մակերեսով հողամասի՝ 2009 թվականի դեկտեմբերի 30-ի աճուրդները և դրանց հիման վրա կնքված առուվաճառքի պայմանագրերն անվավեր ճանաչելու պահանջներով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ Հակակոռուպցիոն դատարանի՝ 2026 թվականի հոկտեմբերի 7-ի վճռով բավարարվել է Դատախազության հայցը:

Դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, Գեղարքունիքի մարզի Չկալովկա համայնքին կվերադարձվի 3240 քմ մակերեսով 2 հողատարածք:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում