Բայդենը Կոնգրեսի ղեկավարների հետ հանդիպմանն ընդգծել է Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու կարևորությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կոնգրեսի ղեկավարների և հանձնաժողովների նախագահների հետ հանդիպման ժամանակ քննարկել է Ուկրաինային օգնություն տրամադրելու իր դիմումը և ԱՄՆ-ի անգործության դեպքում հնարավոր հետևանքները։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան տարածած հաղորդագրությունը։

«Հանդիպման ժամանակ նախագահ Բայդենն ընդգծել է Կոնգրեսի կողմից Ուկրաինային անհրաժեշտ ռեսուրսներ տրամադրելու կարևորությունը, ներառյալ՝ հակաօդային պաշտպանությունը և հրետանին՝ պաշտպանվելու Ռուսաստանի դաժան ներխուժման դեմ: Նախագահը քննարկել է անգործության ռազմավարական հետևանքներն Ուկրաինայի, Միացյալ Նահանգների և աշխարհի համար», - գրված է հաղորդագրությունում։

Բայդենը նշել է, որ «Կոնգրեսի կողմից գործողությունների ձեռնարկումը ձախողելը վտանգի տակ է դնում ԱՄՆ ազգային անվտանգությունը, ՆԱՏՕ-ի դաշինքը և ազատ աշխարհի մնացած մասը»:

«Նախագահը Կոնգրեսին կոչ է արել Ուկրաինային աջակցելու համար արագ լրացուցիչ ֆինանսավորում տրամադրել և ԱՄՆ վճռականության ուժեղ ազդանշան ուղարկել», - հայտնել է Սպիտակ տունը:

ԱՄՆ նախագահը նաև խոսել է սահմանին առկա մարտահրավերների մասին և ընդգծել սահմանին լրացուցիչ ռեսուրսների անհրաժեշտությունը՝ կոչ անելով Կոնգրեսին արագ ընդունել ազգային անվտանգության՝ իր առաջարկած փաթեթը:

Ջո Բայդենը կոնգրեսից խնդրել է 106 միլիարդ դոլար, որը ներառում է մոտ 60 միլիարդ դոլարի տրամադրում Ուկրաինային, 14,5 միլիարդ դոլար՝ Իսրայելին, 14 միլիարդ դոլար՝ սահմանի անվտանգության համար և լրացուցիչ ֆինանսավորում անվտանգության այլ կարիքների համար։

Այդ փաթեթն արդեն մի քանի ամիս է՝ չի հաստատվում Կոնգրեսում։ Հանրապետականներն Ուկրաինային օգնությունը հաստատելու դիմաց պահանջում են ընդլայնել սահմանային անվտանգության միջոցառումները և փոփոխություններ մտցնել միգրացիոն քաղաքականության մեջ։

Հայերեն

Ucom-ը նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ ներկայացնում է «Unity վերադարձ դպրոց» հատուկ առաջարկը

Թրամփն արտակարգ դրություն է հայտարարել ԱՄՆ-ի էներգահամակարգին սպառնացող վտանգի պատճառով

Հերիքնազ Տիգրանյանը նշանակվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ

Մոլդովական փողոցում այրվել է վագոն-տնակ՝ կենցաղային իրերով

Չինաստանը և ԱՄՆ-ն պետք է վերացնեն խոչընդոտները բարձր մակարդակի շփումների համար. Վան Ի

Հայտնի է Գարեգին Բ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով դատական նիստի օրը

Հորմուզի նեղուցում լցանավը վնասվածք է ստացել անհայտ արկի ընկնելու հետևանքով

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կոչ է արել չշտապել կազմակերպությունից Հայաստանի դուրս գալու հետ կապված դատողություններում

Նեպալում և Չինաստանում ջրհեղեղից հետո գրեթե 1500 մարդ անհետ կորած է, կան բազմաթիվ զոհեր

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» և «նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել երկու դատախազի նկատմամբ