Հասարակական

Քննարկվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց Հայաստանում կրթության կազմակերպման հարցերը 

2 րոպեի ընթերցում

Քննարկվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց Հայաստանում կրթության կազմակերպման հարցերը 

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել, որի ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված աշակերտների և ուսանողների կրթության շարունակությանն ու անընդհատության ապահովմանն առնչվող հարցերը: Քննարկմանը մասնակցել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ԿԳՄՍ նախարարության հանրակրթության, բարձրագույն և հետբուհական, նախնական արհեստագործական և միջին մասնագիտական կրթության վարչությունների պետերը, ոլորտի այլ պատասխանատուներ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, խորհրդակցության առանցքային կետերից են եղել բռնի տեղահանված դպրոցականների՝ ուսումնական գործընթացից դուրս չմնալու, ինչպես նաև ուսումնարանների, քոլեջների և բուհերի ուսանողների՝ ուսումը ՀՀ ուսումնական հաստատություններում շարունակելու հարցերը: Նշվել է, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցները հնարավորություն ունեն իրենց կրթությունը շարունակելու ՀՀ դպրոցներում՝ ըստ համապատասխան բնակավայրերի:

Նշվում է, որ կարևորվել է նաև սովորողների անձնական տվյալների պաշտպանությունը, ինչպես նաև նրանց հետ հոգեբանական աշխատանքներ տանելու անհարժեշտությունը, որը պետք է ապահովվի կրթական գործընթացին զուգահեռ:

Ըստ աղբյուրի՝ քննարկվել են նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչների տվյալների հավաքագրման և նրանց՝ դպրոցներում առկա թափուր աշխատատեղերում ներգրավման հարցը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում