Իրավունք

ԿԸՀ-ն բավարարել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 6 անդամի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրանց ազատությունից զրկելու միջնորդությունները

1 րոպեի ընթերցում

ԿԸՀ-ն բավարարել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 6 անդամի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրանց ազատությունից զրկելու միջնորդությունները

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարարել է ՀՀ դատախազության միջնորդությունները «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 6 թեկնածուի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրանց ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ։ 

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ դատախազությունից։

Դատախազությունը միջնորդել էր համաձայնություն տալ դաշինքի ընտրական ցուցակի հետևյալ թեկնածուների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրանց ազատությունից զրկելուն՝ Վահե Թավաքալյան, Հայկ Ավագյան, Վահե Եղիազարյանը, Սասուն Բադոյան, Աշոտ Սահակյան, Արթուր Աբրահամյան։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում