Հասարակական

Փաշինյանը վարորդական իրավունքից զրկված քաղաքացիներին ներկայացրեց վկայականը վերականգնելու նոր կարգի նախագիծը

2 րոպեի ընթերցում

Փաշինյանը վարորդական իրավունքից զրկված քաղաքացիներին ներկայացրեց վկայականը վերականգնելու նոր կարգի նախագիծը

Ալկոհոլի օգտագործմամբ մեքենա վարելու հետևանքով վարորդական իրավունքից զրկված քաղաքացիներին արձակուրդում գտնվող ՀՀ վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն առաջարկեց վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու նոր կարգ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանը թեմային անդրադարձավ Երևանի Կենտրոն վարչական շրջանում ընթացող նախընտրական քարոզարշավի ժամանակ։

«Մենք առաջարկում ենք, որ զրկվելուց հետո մինչև 1 տարի հնարավորություն չի լինելու վերականգնելու։ Ում մեկ տարին լրացել է, մենք առաջարկում ենք առանց քննության վերականգնում, բայց որ տարում վերականգնվեց, այդ տարվա համար վարորդին տրվում է ոչ թե 13, այլ 6 բալային միավոր։ Եթե 1 տարվա ընթացքում չի զրկվում, վերադառնում է 13 բալային միավորի ռեժիմի։ Եթե 13 բալից հետո զրկվում է, դրանից հետո արդեն առանց քննության հնարավոր չի լինում վերականգնել»,-ասաց Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ նախագիծը պետք է ներկայացվի հանրային քննարկման, որից հետո կկիրառվի հնարավոր սեղմ ժամկետում։

2025 թվականի ընթացքում վարորդական իրավունքից զրկվել է 5435 անձ, գերակշիռ դեպքում պատճառը եղել է ալկոհոլի օգտագործմամբ վարելը։

Մայիսի 8-ին մեկնարկել է Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ընտրություններին մասնակցում է 16 համարի ներքո՝ «Տե՛ր կանգնիր խաղաղությանը» կարգախոսով։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ԿԸՀ է ներկայացրել 283 թեկնածուից կազմված ընտրական ցուցակ, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների 10 թեկնածուից բաղկացած ցուցակ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում