Միջազգային

Գերմանիան հրաժարվել է ՆԱՏՕ-ի ռազմական ծախսերի ծրագրից

1 րոպեի ընթերցում

Գերմանիան հրաժարվել է ՆԱՏՕ-ի ռազմական ծախսերի ծրագրից

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գերմանիայում հրաժարվել են ՆԱՏՕ-ի պլանից՝ ՀՆԱ-ի երկու տոկոսի չափով տարեկան ռազմական ծախսեր իրականացնելու վերաբերյալ։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Lenta.ru»-ն։

Ռազմական բյուջեի մասին օրենքի նախագծից հանվել է Գերմանիայի պարտավորություններին առնչվող կետը։ Այդուհանդերձ, նշվում է, որ Գերմանիան կկարողանա հավատարիմ մնալ առաջիկա հինգ տարիների համար նախանշված ցուցանիշներին հասնելու իր պարտավորություններին։

Նման որոշումները հակադրվում են Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի նախկին հայտարարություններին, ով խոսում էր տարեկան ՀՆԱ-ի երկու տոկոսից ավելին պաշտպանության ոլորտում ներդնելու պլանների մասին: Միևնույն ժամանակ, ՆԱՏՕ-ի դաշնակիցները բազմիցս քննադատել են Գերմանիային՝ ստանձնած պարտավորությունների հարցում թերանալու համար:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Գերմանիան բյուջեով միջոցներ է հատկացրել առաջիկա մի քանի տարիների ընթացքում Կիևին օգնելու համար։ Գերմանիայի ֆինանսների նախարար Քրիստիան Լինդների խոսքով՝ Բեռլինի ընդհանուր օգնությունը, ներառյալ ուկրաինացի փախստականներին տեղավորելու և նրանց խնամքի ծախսերը, կազմում է 22 միլիարդ եվրո։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում