Եվրոպա

Ռումինիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ

1 րոպեի ընթերցում

Ռումինիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ

Ռուսաստանում Ռումինիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Լիլիանա Բուրդային օգոստոսի 27-ին կանչել են Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում:

«Վաղը Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն է կանչվել Ռումինիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը», - նշել են նախարարությունում:

Ավելի վաղ Ռումինիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը հրապարակել է հայտարարություն, որ Բուխարեստը վտարում է ՌԴ-ի դիվանագետին այն բանից հետո, երբ Ռումինիայի ռազմաօդային ուժերը երեք օրվա ընթացքում երեք անօդաչու թռչող սարքեր են խոցել ազգային օդային տարածքում, որոնք, ըստ ռումինական վարկածի, եղել են ռուսական:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության Տեղեկատվության և մամուլի գերատեսչության փոխտնօրեն Ալեքսեյ Ֆադեևը հայտնել է, որ Ռուսաստանը չի ընդօրինակի օտար թատերական ժեստը և դեսպանին հետ կանչի Բուխարեստից՝ ի պատասխան ռումինական կողմի համապատասխան քայլի, բայց  ռուսաստանցի դիվանագետի վտարմանը կտա պատշաճ պատասխան:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում