Եվրոպա

Լեհաստանը մտադիր չէ ձեռք բերել ամերիկյան F-15 կործանիչներ

2 րոպեի ընթերցում

Լեհաստանը մտադիր չէ ձեռք բերել ամերիկյան F-15 կործանիչներ

Լեհաստանի զինվորականները մտադիր չեն ձեռք բերել ամերիկյան F-15 կործանիչներ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է հանրապետության ազգային պաշտպանության նախարարությունը։

«Լեհաստանի զինված ուժերը չի պլանավորում ձեռք բերել F-15EX ինքնաթիռներ։ Լեհաստանի ներառումը ԱՄՆ-ի կողմից հրապարակված F-15 ծրագրի շրջանակային պայմանագրում չի նշանակում Լեհաստանի կողմից այդ ինքնաթիռների գնման որոշման ընդունում կամ գործընթացի սկիզբ», - մեջբերում է Defense24 պարբերականը Լեհաստանի ազգային պաշտպանության նախարարության տված պատասխանը համապատասխան հարցմանը։

Ավելի վաղ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ Boeing կորպորացիան ստացել է 131,23 միլիարդ դոլար առավելագույն ծավալով ֆինանսավորման պայմանագիր՝ F-15 Eagle շարքի կործանիչների արտադրության, արդիականացման և տեխնիկական սպասարկման համար։ Մամուլի հաղորդագրության համաձայն՝ գործարքը նաև ներառում է կործանիչների մատակարարումներ և սպասարկում ԱՄՆ մի շարք դաշնակիցների և գործընկերների՝ Ճապոնիայի, Իսրայելի, Սաուդյան Արաբիայի, Հարավային Կորեայի, Սինգապուրի, Ինդոնեզիայի և Լեհաստանի համար՝ արտասահմանյան ռազմական վաճառքների ծրագրի շրջանակներում։

Ներկայում Լեհաստանի ռազմաօդային ուժերը սպառազինությունում ունի հետխորհրդային ՄիԳ-29 կործանիչներ, որոնք դուրս են բերվում շահագործումից, ամերիկյան F-16-ներ, ինչպես նաև F-35-եր, որոնց մատակարարումը ներկայում շարունակվում է:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում