Արամ Ա կաթողիկոսը վերընտրվելու առթիվ շնորհավորել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին ուղղված հատուկ նամակով Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության անունից շնորհաւորել է նրա վերընտրությունը որպես Ֆրանսիայի Հանրապետության նախագահ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից։

«Խօսելով ներկայ ժամանակներու տագնապներու մասին՝ Նորին Ս. Օծութիւնը յիշեցուց, թէ «Ֆրանսան ճշդորոշիչ դեր ունի ներկայ աշխարհաքաղաքական պայմաններուն մէջ», աւելցնելով՝ թէ «Ֆրանսան իբրեւ խորհրդանիշ արդարութեան, բազմազանութեան եւ մարդկային իրաւանց, կոչուած է իր դերը վերաշեշտել, յատկապէս Եւրոպայի, Միջին Արեւելքի եւ Կովկասի մէջ ի խնդիր մարդկային իրաւանց եւ արժանապատուութեան պաշտպանութեան»:

Ապա, գնահատելով նախագահ Մաքրոնի զօրակցութիւնը հայ ժողովուրդին եւ Հայ դատին՝ կոչ ուղղեց, որ «Ֆրանսան շարունակէ իր զօրակցութիւնը ի խնդիր Արցախի անկախութեան եւ Հայաստանի գերիշխանութեան ու հողային ամբողջականութեան պաշտպանութեան»:

Ֆրանսայի դերը Լիբանանի համար կենսական նկատելով՝ Նորին Ս. Օծութիւնը յոյս յայտնեց, որ «Լիբանանը շարունակէ մնալ նախագահին կարեւոր առաջնահերթութիւններէն մէկը, յատկապէս Լիբանանի պատմութեան ներկայ ճակատագրական շրջանին»»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հայերեն

Արարատ Միրզոյանը կարևորել է գործընկերների հետ համագործակցությունը հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու հարցում

38 երկրի միջուկային անվտանգության կարգավորիչները զգուշացրել են Ուկրաինայում միջուկային վթարի աճող վտանգի մասին

Բուլղարիայում ԱՄՆ դեսպանատունը Եվրոպայում գտնվող ամերիկացիներին զգոնության կոչ է արել տոներին ընդառաջ

ՌԴ-ում պահնորդները պատահմամբ կանչել են Ռոսգվարդիային և հայտնվել ոստիկանությունում․ նրանց մոտ թմրանյութ է հայտնաբերվել

Դավիթ Թադևոսյանը MITRE-ում քննարկել է Հայաստանի պաշտպանական նորարարությունների զարգացման հնարավորությունները

Հունգարիան դիտարկվում է հայկական բիզնեսների համար Եվրոպա տանող դարպաս․ «Հայ-հունգարական գործարար խորհուրդ»-ը սկսեց աշխատանքները

Տարածաշրջանային հաղորդակցությունների վերագործարկումը կարող է տնտեսական օգուտներ ապահովել բոլոր երկրների համար․ Միրզոյան

Թրամփի գնահատմամբ՝ Պուտինը փոքր-ինչ մեղմացնում է դիրքորոշումն Ուկրաինայի հարցում

Դավիթ Խուդաթյանն աշխատանքային այցով Իրանում է

Մահացել է մեքսիկական «Գվադալահարա» թմրակարտելի հիմնադիր Ֆելիքս Գալյարդոն