Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտորին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժան-Մարկ Լավեստին: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, աշխատանքային հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Նախարար Արայիկ Հարությունյանը, ողջունելով հյուրին, ասել է, որ կարևորում է Հայաստանում ֆրանսիական համալսարանի արդյունավետ գործունեությունը և հետևում է բարձրագույն ուսումնական հաստատության ընդլայմանը միտված նախաձեռնություններին։

Ռեկտոր Ժան-Մարկ Լավեստը, շնորհակալություն հայտնելով նախարարին ընդունելության համար, տեղեկացրել է, որ աշնանն ավարտում է իր առաքելությունը Հայաստանում՝ որպես Ֆրանսիական համալսարանի ռեկտոր, բայց մինչ այդ շարունակելու է ջանքեր գործադրել՚ ապահովելու բուհի արդյունավետ աշխատանքն ու զարգացման ծրագրերի իրականացումը մեր երկրում: Նա հայտնել է, որ այս պահին շարունակվում է համալսարանի կանոնադրական փոփոխությունների մշակման գործընթացը:

Ռեկտորի խոսքերով, կատարվում է նախապատրաստական լուրջ աշխատանք Հայաստանում ֆրանսիական համալսարանի շենքային պայմանները բարելավելու, նոր մասնաշենք կառուցելու, ինչպես նաև այդ նպատակով ֆինանսական միջոցներ հայթայթելու ուղղությամբ: Նախատեսված ծրագրերն իրականություն դարձնելու պարագայում, ըստ Ժան-Մարկ Լավեստի, համալսարանի ուսանողների թիվը հնարավոր կլինի կրկնակի ավելացնել: Նա նաև ընդգծել է, որ խնդիր են դրել ավելի շատ մասնագետներ պատրաստել բարձր տեխնոլոգիաների մասնագիտությունների գծով:

Նախարար Արայիկ Հարությունյանը, ողջունել է համալսարանի ընդլայնման ու զարգացման ծրագրերը՝ հույս հայտնելով, որ նաև հայկական կողմի հետ համագործակցության ու համատեղ աշխատանքի արդյունքում հնարավոր կլինի դրանք առաջիկայում կյանքի կոչել:

Հայերեն

Հայաստանում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա

BRICS առաջնորդները վերահաստատել են իրենց հանձնառությունը Սիրիայի ինքնիշխանությանը

ՌԴ նախագահը կոչ է արել ավելի շատ երկրների ներգրավել համաշխարհային խաղաղության ապահովման գործում

Հնդկաստանի վարչապետը հայտարարել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխումը դարձել է անհետաձգելի

Սպիտակ տունը հայտնել է, որ Ռուսաստանը կմասնակցի G20-ի էներգետիկայի հարցերով հանդիպմանը

ՌԴ նախագահի օգնականը հայտնել է, որ ԱՄՆ-ն բանակցություններում կառուցողական մոտեցում ունի

Վլադիմիր Պուտինն ու Սի Ծինփինը BRICS-ի ընթացքում զրուցելու հնարավորություն կունենան. Պեսկով

Վրաստանում պետական դավաճանության մեղադրանքով ձերբակալվել է պաշտպանության նախկին նախարարը

Լիբանանը հայտարարել է, որ նոր բանակցություններ չի վարում Իսրայելի հետ

Սաուդյան Արաբիան հարձակումից հետո փակել է նավթի հիմնական խողովակաշարը