Հայաստան

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

2 րոպեի ընթերցում

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

Անկախության 35-ամյակի առթիվ Երևանում և Հայաստանի չորս մարզերում  տոնական համերգներ կկազմակերպվեն։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտնում է, որ սեպտեմբերի 17-ին Իջևանի Շատրվանների հրապարակում ելույթ կունենա Հայաստանի պետական ջազ նվագախումբը՝ սիրված արտիստների հետ. համերգը կղեկավարի Դավիթ Մելքոնյանը։

Սեպտեմբերի 18-ին Վանաձորի Հայքի հրապարակում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա «Սիմֆոնիկ ռոք» և «Սիմֆոնիկ ֆոլկ» ծրագրերով. համերգը կղեկավարի Ջանլուկա Մարչիանոն։

Սեպտեմբերի 19-ին Կապանի Գարեգին Նժդեհի հրապարակում տոնական տրամադրությունը կապահովեն Հայաստանի լավագույն խմբերը՝ «Նեմրա», «Ռեինկարնացիա» և այլք։ Սեպտեմբերի 20-ին Գյումրու թատերական հրապարակում ելույթ կունենա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ երկրի լավագույն մենակատարների հետ։ Համերգը կղեկավարի նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը։

Բոլոր մարզային համերգների սկիզբը՝ 19:30:

Գլխավոր համերգը տեղի կունենա սեպտեմբերի 21-ին՝ ժամը 20:00-ին, Հանրապետության հրապարակում:  Համերգին ելույթ կունենան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Հովհաննես Չեքիջյանի անվան Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը, «Կարեն և Սևակ» խումբը և մի խումբ սիրված արտիստներ։

 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում