Հայաստանի և Լեհաստանի ԶՈՒ գլխավոր շտաբների պետերի միջև հանդիպում է կայացել
1 րոպեի ընթերցում

Լեհաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում սեպտեմբերի 10-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը հանդիպել է Լեհաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Վիեսլավ Կուկուլայի հետ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Լեհաստանի զինված ուժերի միջև համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանն առնչվող հարցեր, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ուղղություններ։
Հանդիպմանը մասնակցել է նաև Լեհաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Արզումանյանը։