Ռազմական

Էդվարդ Ասրյանն ու Քշիշտոֆ Կրուլը քննարկել են Հայաստանի և Լեհաստանի զինված ուժերի համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր

1 րոպեի ընթերցում

Էդվարդ Ասրյանն ու Քշիշտոֆ Կրուլը քննարկել են Հայաստանի և Լեհաստանի զինված ուժերի համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը հանդիպել է Լեհաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի խորհրդական, գեներալ-լեյտենանտ Քշիշտոֆ Կրուլի հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի զինված ուժերում կատարվող բարեփոխումներին, Հայաստանի և Լեհաստանի զինված ուժերի միջև համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանն առնչվող հարցեր։ 

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ուղղություններով փորձի փոխանակման ծրագրեր մշակելու վերաբերյալ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում