ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների և դիրքերի ավագների հետ
1 րոպեի ընթերցում

Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը հանդիպել է ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների և դիրքերի ավագների հետ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են բանակում կարգապահության բարձրացմանն ու բանակ թափանցող արատավոր երևույթների դեմ պայքարին առնչվող հարցեր:
Կարդացեք հոդվածը` English