ՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցել է ԱՄՆ բանակի ասոցիացիայի կազմակերպած ցուցահանդես-համաժողովին
1 րոպեի ընթերցում

Աշխատանքային այցով Վաշինգտոնում գտնվող ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակություն մասնակցել է ԱՄՆ բանակի ասոցիացիայի (AUSA) կազմակերպած «America's Army: The Foundation of the Joint Force» թեմայով ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացման պաշտոնական արարողությանը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Հայաստանի պաշտպանության նախարարությունից, նշելով, որ պատվիրակությունը նաև շրջայց է կատարել ցուցահանդեսի տաղավարներում։