Աշխարհ

Հնդկաստանի վարչապետը հայտարարել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխումը դարձել է անհետաձգելի

1 րոպեի ընթերցում

Հնդկաստանի վարչապետը հայտարարել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխումը դարձել է անհետաձգելի

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին BRICS-ի գագաթնաժողովում հայտարարել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխումն այլևս չի կարող հետաձգվել։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Тhe New Indian Express-ը։

«ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխման թեմայով բանակցությունների շրջանակում անհրաժեշտ է սահմանել հստակ ժամանակացույց ու ձգտել կոնկրետ արդյունքների»,- հավելել է Մոդին։

BRICS-ի 18-րդ գագաթնաժողովն անցկացվում է սեպտեմբերի 12-13-ը Նյու Դելիի «Բհարաթ Մանդապամ» համալիրում։

BRICS-ը միջկառավարական միավորում է, որը հիմնադրվել է 2006 թվականին Ռուսաստանի, Չինաստանի, Հնդկաստանի և Բրազիլիայի կողմից։ Հարավային Աֆրիկան ​​միացել է 2011 թվականին։ 2024 թվականի սկզբին BRICS-ին միացել են ևս մի քանի երկրներ։ 2026 թվականին BRICS-ում նախագահությունը ստանձնել է Հնդկաստանը։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում