Հայաստան

Վարչապետը ծանոթացել է Երևանի բուսաբանական այգում «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

2 րոպեի ընթերցում

Վարչապետը ծանոթացել է Երևանի բուսաբանական այգում «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի բուսաբանական այգի, որտեղ ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ վարչապետի աշխատակազմը։

Վարչապետին ուղեկցել են աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Արմեն Փամբուխչյանը և այլ պատասխանատուներ:

Շրջայցի ընթացքում վարչապետին ներկայացվել է, որ պուրակը կառուցվում է շուրջ 50 հա տարածքում: Արդեն կառուցվել են ճեմուղին և հեծանվուղին, վերանորոգվում են կասկադային աստիճանահարթակները:

Ճեմուղիների ընդհանուր մակերեսը կազմում է մոտ 30 հզ քմ:

Ճեմուղիներին կից կառուցվում են հեծանվուղիներ՝ մոտ 3.5 կմ ընդհանուր երկարությամբ:

Նախատեսվում է տնկել մոտ 16 հզ ծառ և թուփ, կառուցել արհեստական լճակ: Անցկացվում է 20 կմ ոռոգման նոր համակարգ, կառուցվում պոմպակայան, որոնք հնարավորություն կտան ապահովել ոչ միայն «Կյանքի պուրակ»-ի, այլև ամբողջ այգու բուսականության խնամքը:

Արդիականացվում է նաև արտաքին լուսավորությունը: Բոլոր ճեմուղիներում մոնտաժվել է լուսավորության նորցանց՝ 350 պուրակային հենասյուն:

Իրականացվող աշխատանքների շրջանկում հիմնանորոգվել է նաև Ծարավ Աղբյուր փողոցին հարող մոտ 900 մետր մայթը: Գլխավոր մուտքի մոտ նախատեսված է ավտոկայանատեղի՝ նախատեսված 280 մեքենայի համար: Նաև փոքր ավտոկայանատեղի՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար: Վերանորոգվում է նախկին գլխավոր մուտքը:

«Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների համար պետական բյուջեից հատկացվել է 5 մլրդ 26 մլն դրամ:

Շրջայցի ընթացքում արձանագրվել են շինաշխատանքների և նախագծի հետ կապված որոշ խնդիրներ: Վարչապետը պատասխանատուներին հանձնարարել է առանձնակի ուշադրություն դարձնել շինարարական աշխատանքների որակին և կատարել անհրաժեշտ շտկումներ, այդ թվում՝ նախագծում, և այն առաջիկայում ներկայացնել քննարկման:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում