ՔՊ-ում շատ գոհացուցիչ են համարում խորհրդարանական ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները

2 րոպեի ընթերցում

ՔՊ-ում շատ գոհացուցիչ են համարում խորհրդարանական ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները կուսակցության շտաբում հետևում են Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների քվեարկության արդյունքների ամփոփմանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբի ղեկավար Արայիկ Հարությունյանը տեսանյութ է հրապարակել, որում նշում է, որ քվեարկության նախնական արդյունքները շատ գոհացուցիչ են։

«Հիմա մենք ՔՊ շտաբում ենք, որտեղ ամփոփում ենք քվեարկության արդյունքները։ Նախնական արդյունքները շատ գոհացուցիչ են, և կարծում եմ, որ այդպես էլ կշարունակենք և կունենանք մեծամասնություն։ Հաշվարկը դեռ շարունակվում է, չեմ կարծում, որ թվերը շատ մեծ փոփոխության կենթարկվեն»,- ասել է Հարությունյանը։

Տեսանյութում քվեարկության նախնական արդյունքների վերաբերյալ կարծիքներ են հայտնել նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մի խումբ անդամներ, որոնք նույնպես շտաբում հետևում են ձայների հաշվարկին։ Նրանց կարծիքով՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ն ընտրություններում վստահ հաղթանակ է տանում։

Արայիկ Հարությունյանը մինչ այս պահը սոցցանցի իր էջում հրապարակել է 52 տեղամասի արդյունքներ, որոնցում բոլորում առաջատարը «Քաղաքացիական պայմանագիր»-ն է։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում