ՌԴ նախագահի օգնականը հայտնել է, որ ԱՄՆ-ն բանակցություններում կառուցողական մոտեցում ունի
1 րոպեի ընթերցում

Մոսկվան աշխատում է Վաշինգտոնի հետ, և բանակցությունների ընթացքում ԱՄՆ ներկայացուցիչները կառուցողական ու բարեկամական վերաբերմունք են դրսևորում։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
«Աշխատանքն ընթացքի մեջ է։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օրերս զրուցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Ամերիկյան կողմի վերաբերմունքը շատ բարեկամական և կառուցողական էր», - ասել է Ուշակովը՝ պատասխանելով ԱՄՆ-ի հետ շփումների վերաբերյալ հարցին։