Ճապոնիայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 34-ի
1 րոպեի ընթերցում

Ճապոնիայի Կյուսյու կղզու Կումամոտոյի պրեֆեկտուրայում հուժկու երկրաշարժի զոհերի թիվը հասել է 34-ի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտարարել են պրեֆեկտուրայի իշխանությունները։
Նրանք հաշվի են առել նաև այն մարդկանց, որոնց մահը, ենթադրաբար, կարող է առնչություն ունենալ երկրաշարժի հետևանքների հետ։ Զոհերի թվում է Վիետնամի մեկ քաղաքացի։
Երկրաշարժի հետևանքով բազմաթիվ տներ մնացել են առանց էլեկտրաէներգիայի, ջրի և գազի։ Մի քանի շրջաններում ավերվել են շենքեր, վնասվել են ճանապարհներ և կամուրջներ։
7,1 մագնիտուդով երկրաշարժը դարձել է վերջին տարիներին Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժերից ամենահզորը:
Կարդացեք հոդվածը` Русский