Աշխարհ

Լիբանանը հայտարարել է, որ նոր բանակցություններ չի վարում Իսրայելի հետ

1 րոպեի ընթերցում

Լիբանանը հայտարարել է, որ նոր բանակցություններ չի վարում Իսրայելի հետ

Իսրայելական զորքերի դուրսբերումը հարավային շրջաններից և տեղահանված անձանց վերադարձն ազգային առաջնահերթություն են ամբողջ Լիբանանի համար։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտարարել է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը, որն այցելել է հարավային Նաբաթիե քաղաք և հանդիպել տեղի բնակիչների հետ։

«Մենք ներկայումս նոր բանակցություններ չենք վարում Իսրայելի հետ և պահանջում ենք դուրս բերել նրա զորքերը, վերադարձնել գերիներին և տեղահանվածներին»,- նշել է նա և հավելել, որ Լիբանանն աշխատում է ավերված քաղաքները վերականգնելու ուղղությամբ։

Նախագահը շեշտել է, որ իր ժամանումը Նաբաթիե վկայում է իշխանությունների հաստատակամ մտադրության մասին՝ կատարելու իրենց պարտավորությունները քաղաքացիների հանդեպ։

Աունն ընդգծել է, որ իշխանությունները լսել են Նաբաթիեի, Տիրի և Արաբ Սալիմի բնակչության օգնության կոչերը: «Մենք չենք կարող անտարբեր մնալ և կանենք ամեն ինչ՝ ձեզ աջակցելու և ձեր դիմադրողականությունն ապահովելու համար», - հավաստիացրել է նա։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում