Աշխարհ

Նեպալում ջրհեղեղի հետևանքով անհետ կորած տասը մարդ է հայտնաբերվել

1 րոպեի ընթերցում

Նեպալում ջրհեղեղի հետևանքով անհետ կորած տասը մարդ է հայտնաբերվել

ԱՄԷ-ի փրկարարները գտել են Նեպալում տեղի ունեցած ջրհեղեղներից հետո անհետ կորած 10 մարդու։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնում է ԱՄԷ-ի WAM լրատվական գործակալությունը։

«Փրկարարական խմբին հաջողվել է գտնել Նեպալում տեղի ունեցած ջրհեղեղներից հետո անհետ կորած տասը մարդու, ինչի արդյունքում որոնողական-փրկարարական խմբի կողմից իրականացվող գործողության սկզբից ի վեր հայտնաբերված անհետ կորածների ընդհանուր թիվը հասել է 18-ի», - հաղորդում է WAM-ը։

Գործակալության տվյալներով՝ որոնողական աշխատանքները շարունակվում են Ռասուվա շրջանում և Տրիշուլե գետի և հարակից տուժած տարածքների մոտակայքում։ Փրկարարներն օգտագործում են ժամանակակից սարքավորումներ և տեխնոլոգիաներ, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքեր, օդային լուսանկարչություն և եռաչափ քարտեզագրում։

Օգոստոսի 26-ի առավոտյան Նեպալի հյուսիսում ջրհեղեղներ են տեղի ունեցել, այն բանից հետո, երբ չինական կողմից ջրի հզոր հեղեղը լցվել է Բհոտե Կոշի գետը։ Ջրհեղեղը տեղի է ունեցել երկրաշարժից և դրա հետևանքով առաջացած սողանքից հետո։ Զոհերի թիվը գերազանցել է 1300-ը։

 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում