Աշխարհ

Ֆրանսիայի հյուսիսում ուղևորատար գնացքը դուրս է եկել ռելսերից. տուժել է 44 մարդ

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի հյուսիսում ուղևորատար գնացքը դուրս է եկել ռելսերից. տուժել է 44 մարդ

Ֆրանսիայում 44 մարդ է տուժել, երբ գնացքը դուրս է եկել ռելսերից։ Գնացքն ընթանում էր Նորմանդիա շրջանի Ռուան և Կան քաղաքների միջև։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Euronews-ը, այդ մասին հայտնել է Ֆրանսիայի տրանսպորտի նախարար Ֆիլիպ Տաբարոն։

Գործարկվել է զանգվածային տուժածներով արտակարգ իրավիճակների արձագանքման ծրագիրը, և դեպքի վայր են ուղարկվել 130 հրշեջ, հինգ բժշկական խումբ ու տեխնիկայի 80 միավոր։

Ընդհանուր առմամբ տուժել է 44 ուղևոր, իսկ 18-ամյա մի երիտասարդ կին ծայրահեղ ծանր վիճակում հոսպիտալացվել է։ Հետազոտության արդյունքում գնացքավարի արյան մեջ ալկոհոլի և թմրանյութերի առկայություն չի հաստատվել։

Ֆրանսիական երկաթուղային ենթակառուցվածքը շահագործող SNCF Réseau ընկերությունը հայտնել է, որ գնացքների երթևեկությունը դադարեցվել է, իսկ գծերի էլեկտրամատակարարումն անջատվել՝ արտակարգ իրավիճակների ծառայությունների աշխատանքն ապահովելու նպատակով։

 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում