Միացյալ Նահանգներ

Սպիտակ տունը հայտնել է, որ Ռուսաստանը կմասնակցի G20-ի էներգետիկայի հարցերով հանդիպմանը

2 րոպեի ընթերցում

Սպիտակ տունը հայտնել է, որ Ռուսաստանը կմասնակցի G20-ի էներգետիկայի հարցերով հանդիպմանը

Ռուսաստանը կմասնակցի «Մեծ քսանյակ»-ի (G20) երկրների էներգետիկայի նախարարների հանդիպմանը, որը նախատեսված է անցկացնել ԱՄՆ-ի Հյուսթոն քաղաքում՝ սեպտեմբերի 14-ից 16-ը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Deutsche Welle-ն, այդ մասին հայտնել է Սպիտակ տունը՝ չմանրամասնելով, թե կոնկրետ ՌԴ որ ներկայացուցիչն է մասնակցելու հանդիպմանը։

ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը և Ներքին գործերի նախարար Դագ Բերգումը, ինչպես նաև նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի ներկայացուցիչ Ջարոդ Ագենը կմասնակցեն «էներգետիկ առատություն» խորագրով միջոցառմանը։ Ակնկալվում է նաև եվրոպական և ասիական էներգետիկ ոլորտների ներկայացուցիչների մասնակցությունը։

Չնայած հայտարարված օրակարգին՝ G20-ի հանդիպումն անցկացվելու է էներգետիկ անվտանգության շուրջ առկա լայնածավալ մտահոգությունների ֆոնին, որոնք պայմանավորված են Ուկրաինայում Ռուսաստանի մղած պատերազմով, ինչպես նաև ԱՄՆ-ի և Իրանի միջև առկա լարվածությամբ։

Իրավիճակն էլ ավելի է բարդանում Եմենում Թեհրանի աջակցությունը վայելող հութի ապստամբների հարձակումների պատճառով։ Վերջիններս սեպտեմբերի 10-ին գրավել են Եմենի արևմտյան ափին գտնվող Մոխա նավահանգստային քաղաքը և ամրապնդել իրենց դիրքերը Բաբ էլ Մանդեբի նեղուցի՝ Կարմիր ծով տանող հարավային դարպասի մերձակայքում։

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում