Ռուսաստան

Ռուսաստանի Դաշնության և Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահները հանդիպել են

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանի Դաշնության և Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահները հանդիպել են

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսան հանդիպել են Հնդկաստանում ընթացող BRICS գագաթնաժողովի շրջանակում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս մասին հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։

Ռուսաստանի առաջնորդը սեպտեմբերի 11-ին եռօրյա աշխատանքային այցով մեկնել է Նյու Դելի՝ մասնակցելու BRICS-ի 18-րդ գագաթնաժողովին: Ֆորումի շրջանակում Վլադիմիր Պուտինը նախատեսում է անցկացնել մի շարք առանձին միջազգային հանդիպումներ:

Դրանցից մեկը Հարավային Աֆրիկայի նախագահի հետ հանդիպումն  է եղել։ «Պուտինը և Ռամաֆոսան սերտ կապ են պահպանում»,- նշել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Առաջնորդների նախորդ բանակցությունները տեղի են ունեցել 2024 թվականին Կազանում կայացած BRICS գագաթնաժողովում։

Ուշակովի խոսքով՝ Հնդկաստանում կայանալիք հաջորդ հանդիպումը թույլ կտա քննարկել երկկողմ համագործակցության բազմաթիվ հարցեր և միջազգային օրակարգի արդիական թեմաներ։

 

 

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում