Ամերիկացիներն առաջին անգամ զբաղեցրել են Bloomberg-ի միլիարդատերերի աղյուսակի բոլոր առաջին 10 տեղերը
1 րոպեի ընթերցում

ԱՄՆ քաղաքացիներն առաջին անգամ զբաղեցրել են բոլոր առաջին 10 տեղերը Bloomberg-ի վարկածով միլիարդատերերի վարկանիշային աղյուսակում, որը գործակալությունը սկսել է վարել 2012 թվականից, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Հաշվարկների համաձայն՝ LVMH ընկերությունների խմբի սեփականատեր ֆրանսիացի Բեռնար Առնոյի կարողությունը նվազել է 1,74 միլիարդով՝ հասնելով 143 միլիարդ դոլարի։ Դրա հետևանքով գործարարը, որը ցանկում զբաղեցնում էր 10-րդ հորիզոնականը, իր տեղը զիջել է ամերիկացի ներդրող Ուորեն Բաֆեթին, որի կարողությունը կազմում է 144 միլիարդ դոլար։
Առաջին տեղն զբաղեցնում է գործարար Իլոն Մասկը (919 միլիարդ դոլար), որին հաջորդում են Google-ի համահիմնադիր Լարի Փեյջը (286 միլիարդ դոլար) և Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը (274 միլիարդ դոլար)։
Առաջին տասնյակում են գտնվում նաև Google-ի համահիմնադիր Սերգեյ Բրինը (266 միլիարդ դոլար), Dell ընկերության հիմնադիր Մայքլ Դելը (245 միլիարդ դոլար), Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը (229 միլիարդ դոլար), Oracle կորպորացիայի համահիմնադիր Լարի Էլիսոնը (208 միլիարդ դոլար), Nvidia տեխնոլոգիական հսկայի գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգը (181 միլիարդ դոլար) և Microsoft կորպորացիայի նախկին գլխավոր տնօրեն Սթիվ Բալմերը (172 միլիարդ դոլար):