Երևանում՝ 11:07,   25 Մայիս 2024

ՄԱԿ-ի ԱԽ նիստում բոլորի արձագանքը կտրուկ էր՝ ճանապարհը պետք է բացվի առանց նախապայմանների. Ռուբեն Վարդանյան

ՄԱԿ-ի ԱԽ նիստում բոլորի արձագանքը կտրուկ էր՝ ճանապարհը պետք է բացվի 
առանց նախապայմանների. Ռուբեն Վարդանյան

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի ուղիղ եթերում կարևորեց այն փաստը, որ ՄԱԿ-ի ԱԽ նիստում քննարկվել ու կարևորվել է Արցախի հարցը:

«Շատ կարևոր էր, որ ամենաբարձր կազմակերպության քննարկման օրակարգում նորից հնչեց Լեռնային Ղարաբաղի հարցը:  200 ժամից ավելի է՝ շրջափակման մեջ ենք, ու ՄԱԿ-ի ԱԽ նիստում բոլորի արձագանքը կտրուկ է. այն, ինչ կատարվում է՝ անընդունելի է, ճանապարհը պետք է բացվի առանց նախապայմանների»,- «Արմենպրես»- փոխանցմամբ՝ նշեց Ռուբեն Վարդանյանը:

Արցախի պետական նախարարը շնորհակալություն հայտնեց բոլորին, այդ թվում՝ ՀՀ Կառավարությանը, որ աջակցել են այս աշխատանքներին:

Դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից մի խումբ ադրբեջանցիներ` բնապահպանական պատճառաբանություններով, փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը։ Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում`անչափահասներ, չեն կարողանում տուն վերադառնալ, նրանց մի մասը ժամանակավոր մնացել է Սյունիքի մարզում։ Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։

Դեկտեմբերի 21-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում քննարկվել է Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը: Գրեթե բոլոր երկրների ներկայացուցիչներն իրենց խոսքում միաձայն ընդգծել են, որ Լաչինի միջանցքը պետք է ապաշրջափակվի:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am