Միջազգային

Դոնալդ Թրամփն արդյունավետ է գնահատել Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցը

1 րոպեի ընթերցում

Դոնալդ Թրամփն արդյունավետ է գնահատել Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցը

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն արդյունավետ է համարել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հեռախոսազրույցը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Թրամփը գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:

«Երկար և արդյունավետ հեռախոսազրույց եմ ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ինչպես և «վհուկների որսի» մեկնարկից առաջ էի նշել, Ռուսաստանի ու Չինաստանի հետ հարաբերություններ ունենալը լավ է, ոչ թե վատ»,- գրել է Թրամփը:

ԱՄՆ նախագահը նշել է, որ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են առևտրի, Վելեսուելայի, Ուկրաինայի, Հյուսիսային Կորեայի վերաբերյալ հարցերը, միջուկային զենքի տարածման կանխարգելման հարցերը: Երկրների ղեկավարների հեռախոսազրույցը տևել է մոտ մեկուկես ժամ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում