Ֆինլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչը Հայաստանի դեմ խաղում դժվար հանդիպում է ակնկալում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Ֆինլանդիայի ազգային թիմի գլխավոր մարզիչ Մարկու Կաներվայի կարծիքով Եվրո-2020-ի ընտրական փուլի Հայաստանի դեմ խաղը հեշտ չի լինելու:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մարզիչն այս մասին ասաց լրագրողների հետ հանդիպման ժամանակ: «Վաղը դժվար խաղ ենք ակնկալում: Հիասթափված ենք Իտալիայից կրած պարտությունից, սակայն ամեն ինչ անելու Եվրո-2020-ի ուղեգիր նվաճելու համար:Հայաստանի հավաքականը մեզ համար դժվար մրցակից է, դուք ունեք լավ ֆուտբոլիստներ, ինչպիսին Հենրիխ Մխիթարյանն է: Հայաստանն իր ուժը ցույց տվեց Ազգերի լիգայում՝ Մակեդոնիային հաղթելով 4:0 հաշվով»,-առանձնացրեց Կաներվան:

Մարզչի խոսքով՝ Մխիթարյանն այն ֆուտբոլիստն է, ումից ամենաշատը պետք է վտանգ ակնկալել: «Փորձելու ենք խաղալ հաղթանակի համար, ինչին հասնելու համար պետք է լավ պաշտպանվել և լավ հարձակվել: Եթե մենք շատ հնարավորություն ունենանք և ոչ-ոքի խաղանք, ապա հիասթափված կլինենք»,-փաստեց նա:

Կաներվայի կարծիքով՝ Եվրո-2020-ի ընտրական փուլի J խմբի ֆավորիտը Իտալիան է:

Ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Ֆինլանդիա հանդիպումը կկայանա մարտի 26-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում: Այն կմեկնարկի 21:00-ին:

Հայերեն

Մունդիալ-2026. Անգլիան, Գանան ու Կոլումբիան հաղթեցին առաջին տուրում

Մունդիալ-2026. Պորտուգալիան չկարողացավ հաղթել Կոնգոյին

Thales-ը և BooTech-ը հայտարարել են տարածաշրջանային անվտանգության ամրապնդմանն ուղղված գործընկերության մասին

Թրամփի կարծիքով՝ Իսրայելը պետք է Լիբանանի հարցում մեղմ դիրքորոշում ցուցաբերի

Մակրոնի հավաստմամբ՝ Մեծ յոթնյակը համաձայնության է եկել Ուկրաինային զենքի մատակարարումները մեծացնելու հարցում

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն որոշակի պահի պետք է վերադարձնի Իրանի սառեցված ակտիվները

Բուլղարիայում Հայաստանի դեսպանը հանդիպել է Բուլղարիայի ԱԺ պատգամավոր Գալին Դուրևի հետ

Թրամփը դրական է գնահատել Պուտինի և Զելենսկու հետ բանակցությունները G7-ի շրջանակներում

Լեհաստանը և Գերմանիան պաշտպանական համաձայնագիր են ստորագրել

ԱՄՆ-ն կքննարկի Ուկրաինայի խնդրանքը «Patriot» ՀՕՊ համակարգի համար հրթիռներ արտադրելու վերաբերյալ