Միացյալ Նահանգներ

Թրամփի կարծիքով՝ Իսրայելը պետք է Լիբանանի հարցում մեղմ դիրքորոշում ցուցաբերի

1 րոպեի ընթերցում

Թրամփի կարծիքով՝ Իսրայելը պետք է Լիբանանի հարցում մեղմ դիրքորոշում ցուցաբերի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կարող է ավելի մեղմ դիրքորոշում ցուցաբերել Լիբանանի հարցում: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է Reuters-ը, այս մասին Դոնալդ Թրամփը հայտարարել է Ֆրանսիայում G7 գագաթնաժողովից հետո ասուլիսին։

 «Նեթանյահուն լավ մարդ է, երբեմն նա մի փոքր չափազանց ոգևորվում է», - չորեքշաբթի օրը լրագրողներին ասել է Թրամփը:

Նա Իսրայելի վարչապետին կոչ է արել Լիբանանի հետ կապված մի փոքր ավելի մեղմ լինել ։

 «Ամեն անգամ, երբ Հեզբոլլահից մեկը մտնում է շենք, այն քանդելու կարիք չկա»,-ասել է Թրամփը։

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում