Հայաստան

Գերմանիայի դեսպանը մեկ տասնյակից ավելի ձյունագնացներ է փոխանցել ՀՀ Պաշտպանության նախարարությանը

1 րոպեի ընթերցում

Գերմանիայի դեսպանը մեկ տասնյակից ավելի ձյունագնացներ է փոխանցել ՀՀ Պաշտպանության նախարարությանը

ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշը իր կառավարության անունից Հայաստանի պաշտպանության նախարարությանը փոխանցել է 16 ձյունագնաց՝ զինված ուժերի տեխնիկական միջոցների արդիականացման և կարողությունների զարգացման նպատակով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարությունից՝ հավելելով, որ  հունիսի 17-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն ընդունել է Կլաուդիա Բուշին։

Դեսպանը նշել է, որ Հայաստանն ու Գերմանիան կապված են սերտ հարաբերություններով։

Նա մասնավորապես ընդգծել է, որ 2025 թվականից երկկողմ հարաբերություններն ամրապնդվել են գործընկերության ռազմավարական օրակարգով, որը ստորագրել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Գերմանիայի դաշնային կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։

Ձյունագնացները կիրառվելու են բարձր լեռնային պայմաններում անձնակազմի և փոքրածավալ, թեթև բեռների փոխադրման նպատակով։ Գերմանիայից ժամանած փորձագետների աջակցությամբ ՀՀ ԶՈՒ անձնակազմն այս օրերին անցնում է ձյունագնացների շահագործման վերապատրաստում։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում