Սպորտ

Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Սենեգալին մեկնարկային խաղում

1 րոպեի ընթերցում

Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Սենեգալին մեկնարկային խաղում

Նյու Յորք, ԱՄՆ

Մարզադաշտ «Նյու Ջերսի»

I խումբ, առաջին տուր

Ֆրանսիա-Սենեգալ` 3:1

ԱՄՆ-ի Նյու Ջերսի քաղաքում կայացած այս խմբի առաջին խաղում 2018 թվականի աշխարհի չեմպիոնը Մունդիալի մեկնարկային խաղում մրցեց Սենեգալի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` առաջին կեսում թե «կապույտները», թե Սենեգալի ֆուտբոլիստները հստակ էին գործող պաշտպանությունում: Սակայն առավել վտանգավոր գործում էր Սենեգալը: Երկրորդ կեսի միջնամասում` 66-րդ րոպեին, Ֆրանսիան բացեց հանդիպման հաշիվը: Դարպասը սուր անկյունից գրավեց Ֆրանսիայի հավաքականի ավագը` Կիլիան Մբապեն` ԱԱ-ում խփած իր գոլերի քանակը հասցնելով 13-ի (ԱԱ-ի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկում գերմանացի Միրոսլավ Կլոզեն է 16 գոլով): Ֆրանսիան երկրորդ գնդակն ուղարկեց Սենեգալի դարպասն արդեն 82-րդ րոպեին, երբ արագ հակագրոհի ժամանակ աչքի ընկավ Բարկոլան: Սենեգալը հեղինակության գնդակը խփեց հանդիպման լրացուցիչ ժամանակում: Գոլն իր ակտիվում գրանցեց Իբրահիմ Մբայեն: Բայց ընդամենը մեկ րոպե անց Կիլիան Մբապեն խփեց իր երկրորդ գոլը` դառնալով Ֆրանսիայի ընտրանու բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն (58 գոլ):

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում