ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի առաջնության` Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի շրջանակներում կայացավ «Արարատ»-ԲԿՄԱ հանդիպումը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հանդիպման մեկնարկին ազդարարվեց Վազգեն Սարգսյանի 65-ամյակին նվիրված ֆուտբոլի համաբանակային մրցաշարի բացման հանդիսավոր արարողությունը:
Պրեմիեր լիգայի այս տուրի նախավերջին խաղում «Արարատ»-ը նվազագույն հաշվով հաղթեց ԲԿՄԱ-ին: «Արարատ»-ի միակ և հաղթական գնդակը խփեց Ռանսոնը` խաղի 56-րդ րոպեին:
Այս խաղից հետո «Արարատ»-ը մրցաշարային աղյուսակում 6-րդն է, իսկ ԲԿՄԱ-ն` 7-րդը:
23-րդ տուրը կեզրափակվի «Փյունիկ»-«Վեստ Արմենիա» խաղով, որը կկայանա փետրվարի 4-ին: