Միացյալ Նահանգներ

Թրամփը դրական է գնահատել Պուտինի և Զելենսկու հետ բանակցությունները G7-ի շրջանակներում

1 րոպեի ընթերցում

Թրամփը դրական է գնահատել Պուտինի և Զելենսկու հետ բանակցությունները G7-ի շրջանակներում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում կայացած G7 գագաթնաժողովի շրջանակներում լավ բանակցություններ է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է Reuters-ը, այս մասին Դոնալդ Թրամփը հայտարարել է լրագրողների հետ ճեպազրույցում։

Անդրադառնալով Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերականգնման հավանականության հարցին, Թրամփը պատասխանել է, որ այդ խնդիրն իրենց կողմից դիտարկվում է նավթի գների փոփոխության համատեքստում։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում