Սպորտ

«Ինտեր»-ը Սերիա Ա-ի նախավերջին տուրում ոչ-ոքի ավարտեց հանդիպումը «Լացիո»-ի հետ

1 րոպեի ընթերցում

«Ինտեր»-ը Սերիա Ա-ի նախավերջին տուրում ոչ-ոքի ավարտեց հանդիպումը «Լացիո»-ի հետ

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի ֆուտբոլի առաջնության նախավերջին տուրում «Ինտեր»-ը սեփական հարկի տակ ընդունել էր «Լացիո»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Միլանում կայացած խաղում «Լացիո»-ն առաջինը բացեց հանդիպման հաշիվը: 32-րդ րոպեին գոլն իր ակտիվում գրանցեց Կամադան:

«Ինտեր»-ին հաջողվեց խուսափել պարտությունից հանդիպման վերջին րոպեներին: 87-րդ րոպեին գոլը խփեց Դումֆրիսը:

«Ինտեր»-«Լացիո»` 1:1:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 64-րդ րոպեին:

Այս խաղից հետո «Ինտեր»-ին հանձնվեց այս մրցաշրջանի չեմպիոնական Սկուդետոն:

Միլանյան ակումբը Իտալիայի չեմպիոնի տիտղոսը նվաճել էր ժամանակից շուտ:

Առաջնության վերջին տուրում «Ինտեր»-ը կխաղա «Վերոնա»-ի հետ: Այդ խաղը կկայանա մայիսի 25-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում