Աշխարհ

Մակրոնի հավաստմամբ՝ Մեծ յոթնյակը համաձայնության է եկել Ուկրաինային զենքի մատակարարումները մեծացնելու հարցում

1 րոպեի ընթերցում

Մակրոնի հավաստմամբ՝ Մեծ յոթնյակը համաձայնության է եկել Ուկրաինային զենքի մատակարարումները մեծացնելու հարցում

Մեծ յոթնյակի (G7) երկրները համաձայնության են եկել Ուկրաինային զենքի մատակարարումներն ավելացնելու հարցում։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը G7-ի գագաթնաժողովից հետո մամուլի ասուլիսում։

«Մենք համաձայնության ենք եկել ավելացնելու ՀՕՊ և լրացուցիչ համակարգերի, խափանող սարքերի, ինչպես նաև հեռահար զենքի մատակարարումները», - ասել է նա։

Մակրոնի խոսքով՝ գագաթնաժողովում քննարկումների ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շեշտել է ամերիկյան պաշտպանական արդյունաբերության մոբիլիզացման և նման սարքավորումներ մատակարարելու հնարավորության կարևորությունը։

Ֆրանսիայի նախագահը հայտարարել է նաև, որ G7-ի որոշ անդամներ պնդել են Ուկրաինայում լիցենզավորված զենքի արտադրության կարևորության վրա։

 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում