Սպորտ

Մունդիալ-2026. Մեսիի հեթ-տրիկը հաղթանակ բերեց Արգենտինային, Նորվեգիան ու Ավստրիան ևս մեկնարկեցին հաղթանակով

2 րոպեի ընթերցում

Մունդիալ-2026. Մեսիի հեթ-տրիկը հաղթանակ բերեց Արգենտինային, Նորվեգիան ու Ավստրիան ևս մեկնարկեցին հաղթանակով

Բոսթոն, ԱՄՆ

Մարզադաշտ «Բոսթոն»

I խումբ, առաջին տուր

Իրաք-Նորվեգիա` 1:4

I ենթախմբի ֆավորիտներից Նորվեգիան հաղթանակով մեկնարկեց ընթացիկ աշխարհի առաջնությունում: Էրլինգ Հալանդի դուբլի, Լեո Օստիգարդի ու Այմեն Հուսեյնիի ինքնագոլի շնորհիվ նորվեգները հաղթեցին Իրաքին: Նույն Այմեն Հուսեյնին էլ խփեց Իրաի միակ գոլն այս խաղում: Այս խմբում այժմ Նորվեգիան ու Ֆրանսիան մեկական հաղթանակի շնորհիվ առաջատարներն են:

Կանզաս, ԱՄՆ

Մարզադաշտ «Կանզաս»

J խումբ, առաջին տուր

Արգենտինա-Ալժիր` 3:0

Ֆուտբոլի աշխարհի գործող չեմպիոն Արգենտինան խոշոր հաշվով հաղթանակով մեկնարկեց այս առաջնությունում: Նրանք երեք անպատասխան գնդակ ուղարկեցին Ալժիրի դարպասը: Հեթ-տրիկի հեղինակ դարձավ Արգենտինայի ազգային թիմի ավագ Լիոնել Մեսին: Մեսին այս գոլերի շնորհիվ հավասարվեց աշխարհի առաջնությունների բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու գերմանացի Միրոսլավ Կլոզեին`16 գոլ:

Տեսանյութը` այստեղ:

Սան Ֆրանցիսկո, ԱՄՆ

Մարզադաշտ «Բայ Արենա»

J խումբ, առաջին տուր

Ավստրիա-Հորդանան` 3:1

Աշխարհի առաջնության խմբային փուլի հերթական խաղում Ավստրիան գերազանցեց Հորդանանին: Ավստրիայի համար գոլերը խփեցին Ռոմանո Շմիթը, Մարկո Արնաուտովիչը և մեկ անգամ էլ ինքնագոլի հեղինակ դարձավ Յազան Ալարաբը: Հորդանանի հեղինակության գոլը խփեց Ալի Օլվանը: J խմբում մեկական հաղթանակի շնորհիվ առաջատարները Արգենտինան ու Ավստրիան են:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում